Ամուլսարի մասին զեկույցն առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ:
«Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին:
Նույն կերպ Էլլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»,- գրել է Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...
Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ
Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...