Քաղաքականություն

Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան

Միքայել Մինասյանի հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ․ Աղվան Վարդանյան
Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը:«Այստեղ նոր բան չկա…

Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը:

«Այստեղ նոր բան չկա: Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը.

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:

Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից:

Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է:

Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ

Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձեր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250