ՈւՂԻՂ. Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
ՎԵՏՕ շարժումն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրազեկման ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում։
Մոտոերթի մեկնարկին Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ հիմնադրել են մոտոակումբը, և ընկերներով որոշել են քարոզել տղամարդկային ապրելակերպը:
«Այս երկրում վերջին տարիներին տղամարդկությունը միակ չքարոզվող բանն է: Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ է, թռուցիկներ ենք բաժանելու ճանապարհին, իրազեկելու ենք մարդկանց կոնվենցիայում առկա վտանգների մասին: Մենք տեսանք, որ կոնվենցիայի վարերացման նախապատրաստական աշխատանքներ էին տանում, բռնաբարության մասին կեղծ նամակներ էին հրապարակում ֆեյսբուքում, մենք իրազեկման ակցիա ենք անելու»,-ասաց Նարեկ Մալյանը:
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով մոտոակումբի տնօրենն է, ասաց, որ իրազեկման ակցիա են իրականացնելու.«Այլասեռման օրինականացումը չի կարող վտանգավոր չլինել, ուղղակի մարդիկ տեղյակ չեն: Այսօրվա իշխանությունը, թե ինչ է ուզում անել, չգիտեմ, բայց մեր ուզածն է լինելու»:
Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, այն հետևյալ երթուղին ունի.
1. Աբովյան
2. Չարենցավան
3. Հրազդան
4. Սևան
5. Դիլիջան
6. Վանաձոր
Օգոստոսի 18
1. Սպիտակ
2. Գյումրի
3. Արթիկ
4. Թալին
5. Աշտարակ
Փակումը կազդարարվի համերգով։
Տեսանյութը՝ Tert.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանի՝ տեսանյութը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին`Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:Տեսանյութին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթը հասել է Գյումրի
Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթն այսօր շարունակվել է և հասել Շիրակի մարզ՝ Գյումրի: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջերմուկցիները ավտոերթով գալիս են վարչապետի հրավիրած հանդիպմանը
Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, տեղեկանում ենք Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից:Նշենք, &...
Ինչպե՞ս է երգում Գևորգ Պետրոսյանը
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է իր ընկերնե...