Այս տարվա առաջին կիսամյակում 98 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում վարելու համար. NEWS.am
2019 թվականի առաջին կիսամյակում Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կանոնների 839.167 խախտում է հայտնաբերել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 871.665 խախտում: Այս մասին NEWS.am -ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Գերատեսչության տվյալներով՝ ոչ սթափ վիճակում վարելու 2708 դեպք է հայտնաբերվել (2018 թ.՝ 2636): Գրանցվել է արագության ռեժիմի խախտման 332.372 դեպք (2018թ.՝ 338.034), գծանշման պահանջի խախտման՝ 188.684 դեպք ( 2018 թ.՝ 196.757):
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալու 4421 դեպք (խոսքը ՃԵԿ-ով արգելված դեպքերի մասին է): 2018 թվականին՝ 3792 դեպք:
Լուսացույցի խախտման 23555 դեպք է գրանցվել (2018 թ.՝ 18581):
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում վարելու համար (2018 թ.՝ 139 վարորդ):
Նմանատիպ հոդվածներ
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Նոր սելֆի՝ Փաշինյանների ընտանիքից
Մարիամ Փաշինյանն իր Instagram-ի էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ ծնողների և քրոջ հետ:
Երևանի պարտադրված քաղաքային իշխանության դեմքը. Սոնա Աղեկյանը՝ կրկին աղբի խնդրի մասին
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը այսօր` օգոստոսի 18-ին, ուղիղ եթերով ցուցադրել է Երեւան...