Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +23+25, վաղը ցերեկը՝ +37+39։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, Լոռիում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32, Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,  Արագածոտնի լեռներում գիշերը՝+13+18, ցերեկը՝ +28+33, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

Արարատում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39, Արմավիրում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+37,  Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30, Արցախում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33։

Քաղաքականություն

Պատահարներ