Ադրբեջանական կողմում հայտնված զինվորի հայրը դեռևս Արցախում է. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը:
Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Արայիկը մեկ եղբայր ունի՝ պայմանագրային զինծառայող է, ընտանիքը սոցիալապես անապահով է, զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Ավելի ուշ մամուլը գրեց, որ որդու հետ կապված դեպքից հետո մայրը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, իսկ հայրն անմիջապես մեկնել է Արցախ, տեղում որևէ բան ճշտելու։
Ճշտելու համար, թե ինչպես է այժմ զինվորի ընտանիքը, ArmDaily.am-ը զրուցեց համայնքապետի հետ, վերջինս ասում է՝ ծանր դրության մեջ են, ունեն այնքան տեղեկություն, որքան հայտնում են ԶԼՄ-ները։
«Հայրը դեռևս Արցախում է, լուրն իմանալուն պես գնացել է և շարունակում է մնալ այնքան, մինչև կարողանա որևէ բան իմանալ որդու մասին։ Մոր վիճակը հիմա նորմալ է, հիվանդանոցից դուրս է գրվել, հիմա տանն է։ Քանի որ քննություն է սկսել, դրանց արդյունքներին ենք սպասում։ Արայիկը եղբոր հետ միշտ կապի մեջ է եղել, տեղյակ է պահել ամեն ինչի մասին, պատմել է որ զորամասում լարվածություն կա, դրա համար եղբայրն էլ քննությանը մասնակցում է, մինչև կավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա»,-ասում է համայնքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհայի...
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Նոր սելֆի՝ Փաշինյանների ընտանիքից
Մարիամ Փաշինյանն իր Instagram-ի էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար՝ ծնողների և քրոջ հետ: