Մի ուղարկեք ինձ այդ նյութերը, նրանք արդեն վաղուց հրաժարվել են իրենց արժանապատվությունից. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրում է. «Հարգելի ՖԲ ընկերներ, հայեր:
Ամեն օր ես նամակներ եմ ստանուն ձեզանից այս կամ այն հրապարակման վերաբերյալ: Ուղարկում եք ինձ, դուք՝ նյարդայնանում:
Հիմա ես եմ դիմում ձեզ, մի ուղարկեք ինձ այդ նյութերը, այդ մարդկանց գրածները նույնիսկ, եթե իրենք ժամանակին իրենցից ինչ-որ բան են ներկայացրել: Իրենք կան, քանի դեռ դուք իրենց գրածները կարդում եք, վիրավորում եք: Ձեր վիրավորանքն է նրանց այսօր ուժ տալիս, նրանք արդեն վաղուց հրաժարվել են իրենց արժանապատվությունից, և կամ գումարի դիմաց, կամ անելանելի վիճակից գրում, գրում և թունավորում են մթնոլորտը և ձեր օրը: Այսօր համացանցն այնքան բաց է, որ չկա կարևոր լուր, որը դուք բաց կթողնեք:
Անխնա բլոկեք և անտեսեք թե՛ իրենց, թե՛ իրենց անորակ կայքերը և ֆեյքերը, իրենց ստատուսները, դա է իրենց ամենամեծ վախը: Մատնեք մոռացության, տեսեք ինչ է լինում հետները»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...