Խոցեք ՆԱՏՕ-ի կործանիչները, որպեսզի դրանք «երբեք չմոտենան ռուսական օդանավերին»
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխող ռուսական օդանավին ՆԱՏՕ-ի կործանիչի մոտենալու փորձերի մասին լուրը, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքը վտանգի ենթարկվի:
«Օտարերկրյա ռազմական ինքնաթիռների՝ ռուսական օդանավերին մոտենալու դեպքում դրանք պետք է խոցել»,-իր «Թելեգրամ»-ալիքում գրել է Ժիրինովսկին:
Նա հավելել է, որ այդ դեպքում դաշինքի կործանիչներն այլևս երբեք նման կերպ չեն վարվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Սու-27 կործանիչները, որոնք ուղեկցելիս են եղել ռուս նախարարի օդանավը, թույլ չեն տվել ՆԱՏՕ-ի F-18 կործանիչին մոտենալ Շոյգուի ինքնաթիռին:
ՆԱՏՕ-ում արձագանքել են միջադեպին: Ըստ մամուլի հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի մոտեցել են Բալթիկ ծովի վրայով թռչող օդանավին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա:
«ՆԱՏՕ-ի «օդային ոստիկանության» առաքելության ինքնաթիռները օդ են բարձրացել, որպեսզի պարզեն, թե ինչ ինքնաթիռ է դա, որը մոտ էր թռչում դաշինքի օդային տարածքին: Հենց նույնականացումն ավարտվել է, ինքնաթիռը վերադարձել է բազա: ՆԱՏՕ-ն տեղեկություն չի ունեցել, թե ով է եղել ռուսական օդանավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...