Եգիպտոսն ուժեղացնում է անվտանգության միջոցառումներն ու թանկացնում ավիատոմսերը
Եգիպտոսի օդանավակայանների ղեկավարները ծախսերը օպտիմալացնելու միջոց են գտել: Անվտանգության մակարդակը նրանք բարձրացնելու են հենց զբոսաշրջիկների հաշվին: Արդեն այս աշնանը հանգստացողների համար գոյություն ունեցող վճարները կավելանան, ինչպես նաեւ կներդրվեն նորերը, հաղորդում է «Վեստնիկ ԱԹՈՌ»-ը:
Եգիպտոսի ավիացոին իշխանությունները ընդունել են որոշումներ, որոնք բումերանգի նման կանդրադառնան ավիատոմսերի արժեքի վրա: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերին 5 դոլարով կբարձրանա թռիչքի հարկը: Հիշեցնենք, որ այն գանձվում է եգիպտական օդանավակայաններից կանոնավոր եւ չաթերային չվերթներով մեկնող բոլոր ուղեւորներից: Ներկայումս հարկի աժեքը կազմում է 20 դոլար: Բացի այդ, եւ դա եւս մեկ նորարարություն է, պետք է վճարումներ կատարեն նաեւ նրանք, ովքեր ճանապարհորդում են ներքին չվերթներով: Շատ չէ, յուրաքանչյուրն ընդամենը 5 դոլար:Եվ սա միակ գումարային բեռը չէ: Աշնանը հյուրերից գումար կգանձեն եգիպտական օդանավակայաններում անվտանգության ընթացակարգերի եւ համակարգերի մշակման եւ ներդրման համար:
Յուրաքանրյուր ուղեւորից գումարը կկազմի 2 դոլար: Շարմ էլ Շեյխ ժամանողներից 2 անգամ ավելի շատ կգանձեն՝ 4 դոլար: Դեռեւս պարզ չէ ավիացիոն անվտանգության համար գանձման ընթացակարգը: Ամենայն հավանականությամբ, կընտրեն ամենապարզ տարբերակը, այն կներառեն ավիատոմսում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...