«Պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը». Դավիթ Անանյանն անհայտ վայ գրչակների մասին գրառում է արել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանըֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել որոշ, իր ձևակերպմամբ, «գրչակների» կողմից իր հրաժարականի պահանջի առիթով: Նա, մասնավորապես, գրել է.
«Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում ինչ-որ բանի դիմաց։
Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց բանի տեղ դնելով՝ առկա է ոչ արդյունավետ պետական ծառայող դառնալու իրական ռիսկ)։ Սակայն հաճախ թույլ են տրվում որոշ արտահայտություններ ու պիտակավորումներ, որոնց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ անդրադառնալ պետք է։
Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում, նշել էր, որ ․․․ «ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը։ Ավելի քան 26 տարի է՝ այս մասնագիտության մեջ եմ, որից 16-ը՝ ոչ պետական ոլորտում։ Երկարատև (16 տարվա) ընդմիջումից հետո պետական ծառայության եմ վերադարձել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, իմ ընկերոջ՝ Վարդան Արամյանի հրավերով, և պատիվ եմ ունեցել լինել ֆինանսների նախարարի՝ հարկային և մաքսային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները կանոնակարգող տեղակալը։
Այժմ, պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը։
Հետևությունները թողնում եմ հանրությանը»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...