Վերագործարկվում է Անկարա-Թեհրան ուղևորափոխադրող գնացքը
Օգոստոսի 14-ից վերագործարկվում է Անկարա-Թեհրան, Թեհրան-Անկարա ուղևորափոխադրումներ իրականացնող գնացքը: Երթուղու շահագործումը դադարեցվել էր 2011-ին՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
2015-ին էլ թուրք-իրանական սահմանի հարակից շրջաններում քրդերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով դադարեցվել էր նաև Վան-Թավրիզ երկաթգծի գործունեությունը, որը դեռ շարունակվում էր Թեհրանի հետ երկաթուղային կապի ընդհատումից հետո:
2019-ի հունիսին նախ վերագործարկվեց Վան-Թավրիզ երկաթուղին, որից հետո էլ, պահանջարկի առկայությամբ պայմանավորված, որոշում էր կայացվել երկարացնել երթուղին Թուրքիայի կողմից մինչև Անկարա, իսկ Իրանի կողմից մինչև Թեհրան:
Առաջին գնացքը Թեհրանից արդեն հասել է Անկարա: Օգոստոսի 14-ից իրականացվելիք ուղևորափոխադրումները կատարվելու են 185 տեղանոց շարժակազմերով և տևելու են 57 ժամ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խաբեբա, սաղ ազգիս խաբեցիր»․ Գյումրեցի կինը` Փաշինյանին
Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պպզած Հայաստանն արդեն անցյալում է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գյումրիում և պարբերաբար ուղիղ եթերներ մտնում: Այս պահին նա ուղիղ եթ...
ՈՒՂԻՂ․ Կիրակնօրյա զբոսանք․ վարչապետն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Գյումրին
Ունենք տարօրինակ փաստ. մենք միշտ ասում են, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրեն...
ՌԴ նախագահի դեմ դատական հայց է ներկայացվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին...