Փաշինյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:
Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի:
Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:
Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:
Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...