Հանրային հեռուստաընկերությունը Սահմանադրական դատարանի գործունեությունը լուսաբանում է միակողմանի, չհիմնավորված և ուղղորդված. «Մեդիա պաշտպան»
Վերջին ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Սահմանադրական դատարանի գործունեությունը ու դրա շուրջ ստեղծված արհեստական իրավիճակը լուսաբանում է միակողմանի, չհիմնավորված և ուղղորդված։ Հանրային հեռուստաընկերության եթերից հնչում են մեկնաբանություններ, տրվում իրավագիտության հետ աղերս չունեցող գնահատականներ, արվում են որևէ քննադատության չդիմացող դատողություններ և եզրահանգումներ։ Այդպիսի եզրակացություն է արել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը: Հանրային հեռուստաընկերության նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան միտում ապալեգիտիմացնելու Սահմանադրության գերակայությունը ապահովելու առաքելությամբ օժտված մարմնի՝ Սահմանադրական դատարանի դերը։ Սահմանադրական դատարանի նկատմամբ նման վարքագիծը միաժամանակ ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը խաթարում է մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։
Հանրային հեռուստաընկերությանը հորդորում ենք ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, այլ ոչ թե վերածվել քաղաքական քարոզչամեքենայի։ Միևնույն ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն ենք հրավիրում Սահմանադրության 196-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար Հանրային հեռուստատեսության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու պարտականության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...
Նախկին պայմանագրային զինծառայողին ՊՆ-ում խոստացել են բուժել, բայց խոստումը չեն կատարել
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ Պաշտպանության նախար...