Արտասահմանում բուժվելու դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Առողջապահության նախարարությունը մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։
Հայկը Նախարարության նման պատճառաբանությունն անհիմն համարեց. «Հիմա ցանկացած բժշկի մոտ գնանք, ասենք սովորական անգինայի վիրահատություն պետք է անել, ո՞վ է 100 տոկոսանոց երաշխիք տալու։ Աշխարհում՝ բժշկության մեջ, բացարձակ 100 տոկոսանոց բան գոյություն չունի, իսկ իրենք դա են ուզում»։
Նրա խոսքով՝ մոտ երկու ամիս է իր հարցով զբաղվում է վարչապետի խորհրդականը։
«Լրատվամիջոցներով բարձրաձայնելուց հետո վարչապետի խորհրդականն էր զանգել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում կապը միշտ իրենց հետ է եղել, իրենք են ասել թղթերն այս փուլում է, այն փուլում է»,– ասաց Հայկը։
Նրա խոսքով՝ ընկերների կողմից բացված հաշվեհամարում այս պահին հավաքվել է 8619 ամերիկյան դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։
«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– պատմել է Հայկը։
Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։
Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որպեսզի գումար հավաքվի եւ օր առաջ նրան տեղափոխեն արտասահման։
Հայկ Սեխլիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ հանդիպել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ, բժշկական փաստաթղթերի եւ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) գերմաներեն թարգմանությունն է փոխանցել Մեսրոպ Առաքելյանին. «Տվել եմ իրենց, որ ուղարկեն Գերմանիա, այնտեղ բժիշկները նայեն, հասկանան՝ ինչ կարող են անել»։
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում․ վարչապետ
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գ...
Նոր բնակարաններ` ավելի քան 200 սպայի
2019 թվականին Պաշտպանության նախարարությունը շահագործման կհանձնի սպաների համար նախատեսված 9 բնակելի շենքերը։ Այս մասին Sp...
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները...
«Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Այս կամայականությունները ու՞ր են տանելու»․ Հրանտ Բագրատյան
2019 թվականի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017 թվականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում...