Աշխարհի ամենահարուստ ընտանիքները․ Bloomberg
Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքերի կարողությունը մեկ տարում աճել է 24 տոկոսով և մոտենում է 1․4 տրիլիոն դոլարին։ Այս մասին է վկայում Bloomberg-ի հրապարակած վարկանիշը։ Առաջին տեղում Ուոլթոնների ընտանիքն է, որը տնօրինում է սուպերմարկետների՝ աշխարհում ամենամեծ ցանցը (Walmart)։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 191 մլրդ դոլար։ Ընտանիքի կարողությունն անցած տարում աճել է րոպեում 70 հազար դոլարով, ժամում 4 մլն դոլարով, օրական 100 մլն դոլարով։ Ընդհանուր առմամբ, 12 ամսում ընտանիքի կարողությունն աճել է 39 մլրդ դոլարով։
Երկրորդ հորիզոնականում Ֆրենկ Մարսի ժառանգներն են։ Նա XX դարի սկզբում հիմնել է հրուշակեղեն Mars ընկերությունը։ Ընտանիքի կարողությունը մեկ տարում աճել է 37 մլրդ դոլարով՝ հասնելով 126․5 մլրդ դոլարի։
Երրորդ տեղում Չարլզ և Դևիդ Կոխերն են՝ 125 մլրդ դոլարով․ ղեկավարում են Koch Industries կորպորացիան։
Նմանատիպ հոդվածներ
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 5 մարզում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...