Հովտաշեն գյուղում այսօր լողացրել են արագիլներին
Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղի արագիլների մաքրման արդյունքներին, նշել, որ ամեն ինչ արվել է թռչունների բնականոն կյանքը վերականգնելու համար:
«Բնապահպանները, պատկան մարմինները միահամուռ պայքարում են, որ աղտոտվածությունը մաքրեն, յուղային շերտը, որ թռչուններին վերադարձնեն վայրի բնություն: Միջոցներ էին ձեռնարկում, հետո, որ տեսանք հյուծված են, մասնագետների հետ բանակցելով, կերային չափաբաժինը մշակեցինք, սկսեցինք կերակրել, գոյատևեցին մինչև այս մաքրման պրոցեսը: Մոտենում էին, գալիս էին, որ կեր տանք, փողոցե փողոց ընկած կեր էին ման գալիս, օգնություն ոնց-որ խնդրեին, վայրի բնության ներկայացուցիչն օգնություն էր խնդրում ու այսօր ստացավ այդ օգնությունը»,-պատմել է գյուղապետը:
Նա պատմել է նաև նոր ստացած մի հետաքրքիր նամակի մասին, որը քաղաքացիների մտահոգության վկայությունն է, այն խնդրել են հանձնել լողացնող խմբի ղեկավարին, իսկ նամակը մակագրված է այսպես. «Հայաստան, վնասված արագիլների կայանատեղի, գյուղ Հովտաշեն»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ արագիլների աղտոտման գործով սկսվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 5 մարզում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխ...
Հայաստանի տրանսպորտի վիճակը համեմատելի է աֆրիկյան պետության հետ․ Լապշին
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա ն...