Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը ՄԻԵԴ-ը առաջնահերթության կարգով կքննի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Մոտ ապագայում մենք արձագանքներ կլսենք ՄԻԵԴ-ից: Մեր ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը եւ անօրինական կալանքին: Մենք հավելյալ ապացույցներ ներկայացրել ենք եւ շուտով ՄԻԵԴ որոշում կլինի»,-ասաց նա:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանը նաեւ բժշկական փորձաքննություն է անցել Նաիրի ԲԿ-ում, արդյունքների մասին դեռ տեղյակ չէ, իսկ Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա էարձանագրվել:
Լեւոն Բաղդասարյանը հավելեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատավորի արձակուրդից վերադառնալուց հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Հայաստանի տրանսպորտի վիճակը համեմատելի է աֆրիկյան պետության հետ․ Լապշին
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա ն...