Արխանգելսկի զորավարժարանում հեղուկ ռեակտիվ շարժողական համակարգ փորձարկելու ժամանակ զոհվել է «Ռոսատոմ»-ի 5 աշխատակից
Արխանգելսկի մարզի զորավարժարանում հեղուկ ռեակտիվ շարժողական համակարգ փորձարկելու ժամանակ զոհվել է «Ռոսատոմ»-ի 5 աշխատակից, հայտնել են պետական կորպորացիայի հաղորդակցությունների բաժնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռոսատոմում» հավելել են, որ եւս 3 մարդ վնասվածքներ եւ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Ներկայումս նրանք գտնվում են մասնագիտացված բժշկական հաստատությունում:
«Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկ շարժողական համակարգում սնուցման իզոտոպային աղբյուրների ինժեներա-տեխնիկական ուղեկցության հետ կապված աշխատանքների փուլում: Հրդեհի պահին «Ռոսատոմ» ի աշխատակիցները ստուգում էին են հեղուկ ռեակտիվ համակարգի համար մշակված իզոտոպային սնուցման աղբյուրները », - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Արխանգելսկի մարզում՝ զորավարժարանում, տեղի է ունեցել ռեակտիվ շարժողական համակարգի պայթյուն: Այդ ժամանակ հայտնի էր երկու զոհի եւ վեց վիրավորների մասին: Նրանց թվում, ինչպես նշվում էր, Պաշտպանության նախարարության և համակարգը մշակող ձեռնարկության ներկայացուցիչներ էին:
Նմանատիպ հոդվածներ
Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար
ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովը, ով հետո...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արտակարգ դեպք․ մայրն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց մեքենայում բռնկված հրդեհից
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում...
Մոսկվայի օդանավակայաններում 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում ուրբաթ առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել՝ եղանակային անբարենպաստ պայման...