Քաղաքապետ Հայկ Մարությանը վատառողջ է, այդ պատճառով էլ չի կարողացել վարել ավագանու այսօրվա նիստը
Այսօր տեղի է ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէր։
Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Մարությանը հրաժարականի դիմում է գրել, և այդ պատճառով էլ չի մասնակցել այսօր կայացած ավագանու նիստին։
Այս տեղեկության իսկությունը ճշտելու համար Irakanum.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը վերոնշյալ տեղեկությունը որակել է որպես բամբասանք, ապա հորդորեց չհավատալ բամբասանքներին։
«Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նիստի ժամանակ ասաց քաղաքապետի բացակայության պատճառը։ Քաղաքապետը վատառողջ է և այսօր չի մասնակցել նիստին, նա ուղղակի թեթև հարբուխ ունի», – նշեց Հակոբ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը
Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթեւեկելի գոտուց։ Այս մասին...
Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ:...