Երևանի 90 շենքերում արևային համակարգեր կտեղադրվեն. ցանկացողները պետք է դիմեն քաղաքապետարան
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում նախատեսվում է մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ:
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից (համատիրություն) լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը: Այնուհետ դիմում-հայտը և պարտավորագիրը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 16:00-ն:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ:...
Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից․ Թեհմինա Վարդանյան
Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։Երեկ ֆինանսավարկ...