Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանի դեմ սնանկության վարույթ է ներկայացվել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Երևանի «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ սնանկության վարույթ է ներկայացվել։
Մեզ հայտնի դարձավ, որ դիմում ներկայացրել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն։ Ընկերության փաստաբանը Հարություն Հարությունյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հավելելով, որ սնանկության դիմումն ընդունվել է վարույթ և արդեն իսկ նշանակված է սնանկության ժամանակավոր կառավարիչ։ Խոսք վերաբերում է մոտավորապես 120 000 000 ՀՀ դրամին։
Ըստ փաստաբանի՝ տեւական ժամանակ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին և իրենց միջև միշտ եղել է փոխըմբռնման և գործընկերային լավ հարաբերություններ։ Հերթական անգամ բեռնափոխադրման ծառայություններ մատուցելուց հետո «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն հրաժարվել է գումարը վճարել և քանի որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել էր նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, ինքնըստինքյան «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։
Ըստ փաստաբանի՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ տնօրեն Հայկ Գրիգորյանի համոզմամբ «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ի սեփականատերը տեղյակ չէ այս իրավիճակի մասին, հակառակ պարագայում նման իրադրություն չէր թողնի հասունանա։
Անդրադառնալով Սեդրակ Առուստամյանի՝ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցին, թե իբր այս ամենը զրպարտանք է, փաստաբանը նշեց, որ կարծում է Առուստամյանին թերի տեղեկություններ են հաղորդել այս խնդրի մասին, հակառակ դեպքում, նա ևս գործուն միջոցներ կձեռնարկեր խնդիրը կարգավորելու համար, քանի որ միշտ եղել են գործընկերային ջերմ հարաբերություններ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ:...
Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից․ Թեհմինա Վարդանյան
Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։Երեկ ֆինանսավարկ...