Մայրը վերադարձրել է Գյումրիում մանկատան բակում թողած երկվորյակ տղաներին
Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում` պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունից այլ մանրամասներ չներկայացրեցին, նշեցին միայն, որ այս ընթացքում քայլեր են ձեռնարկել օգնելու երեխաների մորը, որպեսզի նա կարողանա երեխաներին ինքնուրույն մեծացնել:
Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։
Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ:...
Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից․ Թեհմինա Վարդանյան
Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։Երեկ ֆինանսավարկ...