Ղրղզստանի նախկին նախագահը հանձնվել է իրավապահներին ու ձերբակալվել է
Ղրղզստանում հատուկ նշանակության ջոկատի անդամները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին:
Աթամբաևի շտաբից հայտնել են, որ նա հանձնվել է իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կոտրել են Աթամբաևի կեցավայրի դարպասները, դեպքի վայրում հրաձգություն է տեղի ունեցել:
«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- ավելի վաղ հայտարարել էր գործակալության զրուցակիցը:
Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվել են նրա կեցավայր:
Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն էր։
Ի դեպ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...