ԱԽ քարտուղարն անդրադարձել է BBC-ի հրապարակմանը․ սա սպառնալիք չէ՞ անվտանգության տեսանկյունից
Անվտանգության տեսանկյունից, բնականաբար, լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին այդ լրատվամիջոցի մոտ, բայց եթե արդեն հայտնվել են, դա պատասխանատու մարմինների գործն է. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ BBC-ի ռուսական ծառայության կողմից «Մարտի մեկի» գործի հետ կապված հրապարակմանը:
Հարցին՝ սա սպառնալիք չէ՞ անվտանգության տեսանկյունից, Գրիգորյանը պատասխանեց. «Աշխարհի ոչ մի երկրում լուծված չէ այդ հարցը, և գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը. «Վիկիլիքս»-ը վառ օրինակ է դրան, որ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ Ամերիկայի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել են լրատվամիջոցներում: Մենք ապահովագրված չենք դրանից, բայց աշխատում ենք, որպեսզի մինիմումի հասցնենք այդ վտանգը»:
Հարցին էլ, որ նա փաստորեն չի բացառում, որ Հայաստանի անվտանգության հետ կապված փաստաթղթեր կարող են հայտնվել նույնիսկ թշնամական երկրներում, անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքեց՝ իրենք ամեն ինչ անում են, որ որևիցե արտահոսք չլինի և դրա համար կան մեխանիզմներ, կա գաղտնիության մասին օրենք:
Ճշտող հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ այդ փաստաթղթերը BBC-ի ձեռքում չեն հայտնվել պաշտոնատար անձի կամ իշխանության ներկայացուցիչների աջակցությամբ, Գրիգորյանը հայտարարեց. «Դրա համար պատասխանատու մարմինը պետք է հետաքննություն անցկացնի և հասկանա, թե ինչ պատճառով են այդ թղթերը հայտնվել տվյալ լրատվամիջոցի ձեռքում, այս պահին վաղ է դրա մասին խոսել»:
Իսկ թե ինչպես պետք է հետաքննություն տեղի ունենա, արդյո՞ք ՀՔԾ-ում պետք է տեղի ունենա հետաքննություն, Արմեն Գրիգորյանը կրկին հայտարարեց, որ հետաքննող մարմինները կպարզեն, կհասկանան, թե ինչ եղանակով են հայտնվել այդ փաստաթղթերը BBC-ի ձեռքում:
Հարցին էլ՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, իրեն չի՞ մտահոգում այս հարցը, Գրիգորյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ միայն ես, այլ անվտանգության համար ցանկացած պատասխանատու էլ մտահոգվում է: Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի արտահոսք չլինի, որովհետև գաղտնիություն նաև նշանակում է անվտանգություն և ապահովություն»:
Իսկ թե որտեղ է թերացում տեսնում, ասաց, որ պետք է հետաքննել և հասկանալ:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...