Կառավարության նիստ. օրակարգում է նաև «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին աջակցություն տրամադրելու մասին հարցը
Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 24-ը չզեկուցվող, մեկը գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Միխեիլ Սաակաշվիլիի պարը համացանցի հիթ․ «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ»
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարը շարունակում է դիտվել համացան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթամբաևը կալանավորվեց․ Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալությունը նկարահանվել է
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ս...
ՈՒՂԻՂ․ աղբահանությանը՝ 1.7 մլրդ դրամ, հասարակական տրանսպորտային նոր ցանց, միասնական սակագին
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան...
Համայնքների ջրամատակարարում, ճանապարհաշինություն, լուսավորություն, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցում է սպասվում
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում:Սուբվենցիոն ծրագրերի առանձնահա...