Թյուրիմացությունը հարթվել է. «Պոբեդա» ընկերությունը կշարունակի չվերթները. Aysor
Իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները։
Նշենք, որ այսօր ՏԱՍՍ լրատվականը գրել էր, թե «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:
Հարցին՝ ինչի՞ հետ էին կապված առաջացած թյուրիմացություններն, Ալեքսանյանը պատասխանեց, որ աշխատանքային գործընթաց է և այժմ կարևորը խնդրի լուծման դրական ընթացքն է։
«Ճիշտն ասած՝ թերլիցքավորման հետ կապված մանրամասներին տեղյակ չեմ, դրանք լրիվ ուրիշ ծառայություններ են, բայց ես ձեզ ասեմ, որ թյուրիմացությունը հարթվել է, և կողմերը նորմալ հարաբերություններով կշարունակեն աշխատանքը կատարել», - ասաց Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...