Հայաստանում ծնվածների թիվը նվազել է, մահացածների թիվն ավելացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում և գյուղերում, սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել՝ 2200-ով։
Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաև ծնվածների թիվը։
Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամականահատվածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 17 հազար 171։
Ավելացել է նաև մահացածների թիվը․ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվն աճել է 572-ով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...
Ինչու՞ Երևանի քաղաքապետարանն այս տարի առաջին դասարանցիներին պայուսակներ չի նվիրի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտների...