Բժշկական հաստատություններում կլինեն նախարարության ներկայացուցիչներ. Արսեն Թորոսյան
Այո՛։ Փոփոխությունների հանդեպ հետևողական ենք լինելու։
Այս մասին այսօր իր ՖԲ էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մոտ 2 ամսից ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1մլրդ և ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, սա դեռ փորձնական ծրագիր է: Առայժմ նախարարության ներկայացուցիչը կլինի «Արմենիա» ԲԿ-ում:
«Մենք տեղում կկարողանանք հասկանալ, թե որ ծրագրից ինչ խնդիրներ են առաջանում ու արդյոք հիվանդանոցը բարձր մակարդակով մատուցում է այդ ծառայությունը, թե ոչ»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...