«Սանիթեք»-ի ասուլիսը ժամանակավրեպ էր. զոհի կարգավիճակն ու բանակցությունների մութ կետերը. Երևանի ավագանու անդամների ասուլիսը

«Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը ժամանակավրեպ էր։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նրա կարծիքով՝ ուշացած էին նաև ասուլիս ժամանակ բարձրացված մտահոգությունները։

«Որևէ նոր բան այս ընթացքում չէր հնչել, ավելին՝ ժամանակավրեպ էր, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ քննարկումների գործընթացը չի հասել այն կետին, որ պետք է «Սանիթեքի» բարձրացրած խնդիրներին լուծում տալ։ Նրանք խոսեցին պայմանագրի գնի վերանայման մասին, բայց դա արեն ժամանակավրեպ է, քանի որ խոսում ենք մի կազմակերպության մասին, որի գույքն ամբողջությամբ վնասված է, հանրությունն էլ նրանից որևէ ակնկալիք չունի։ Հիմա միայն մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ կսկսի ամբողջ թափով գործել: Քաղաքային իշխանությունը պետք է երկարատև լուծում գտնի, իսկ սա ժամանակավոր է»,- ասաց Խաժակյանը։

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, թե այս ամբողջ ընթացքում «Սանիթեք» ընկերությունը փորձել է զոհի կարգավիճակից խոսել։ Նա հիշեցրեց, որ  ընկերությունը ցանկանում էր ասուլիս կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այն պարագայում, երբ աղբի խնդիրը Երևանում է։ Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյան էլ նշեց, որ բարոյական առումով հավատում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա իսկապես ցանկանում է քաղաքը մաքրել, բայց նա չի բացառում, որ հետագայում իրավական խնդիր կունենանք։ «Իրավական ակտերի, արբիտրաժային դատարանի հետ կարող են խնդիր ունենալ։ Եթե վաղը մենք ինչ-որ մի տեղ պարտվենք, ապա այս գործընթացը մեզ վրա շատ թանկ կնստի»,- շարունակեց Հարությունյանը։ Ներկայումս քաղաքապետարանն ունի մեկ ելք՝ լուծարել պայմանագիրը, քանի որ ստացվում է՝ մի քանի միլիարդ վճարում ենք համայնքային ընկերությանը, ինչպես նաև «Սանիթեքին» », բայց աղբահանություն չի իրականացվում։

 

Կան մութ կետեր, մութ անկյուներ «Սանիթեքե - Երեւանի քաղաքապետարան նամակագրության եւ բանակցությունների մեջ: «Բարգավաճ Հայաստանե խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի խոսքով էլ, հստակ է, որ քաղաքապետարանի եւ «Սանիթեքե-ի միջեւ պայմանավորվածություն է եղել, որը 1-2 ամիս անց չեղարկվել է: «Ուղղակի պետք է հասկանանք` ով որ կետում է խաբում, եւ դա պետք է անպայման լուսաբանվի,- հավելեց ավագանու անդամը: