«Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով 2 անձ կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի Տրանշ 1 հատվածում ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կողմից ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով մեկ այլ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման կեղծ հարկային հաշիվներ ձեռք բերելու մասին, որոնք ներառվել են ընկերության համախառն եկամուտներում եւ արտացոլվել ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում:
Նշված գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաեւ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Քննության արդյունքներով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ նշված ընկերություններին առաջադրվել են ընդհանուր 519.868.422 դրամի հարկային պարտավորություններ, որից հարկերը կազմում են՝ 65.493.332 դրամ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթակապալառու ընկերության տնօրենին եւ նշված ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրած ընկերության տնօրենին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...
ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...