«Սանիթեք»-ի՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել մեր երկրին. Դավիթ Խաժակյան
«Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել և մեր քաղաքին, և մեր պետությանը: Այս մասին այսօր լրագրողնրի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Կազմակերպությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: «Սանիթեք»-ի ղեկավարությանը պետք է կոչ անեմ զերծ մնալ այդ քայլից, որովհետև դրանով վատ նախադեպ է սկիզբ դրվելու նաև մյուս ներդրողների հարցում: Պատկերացրեք՝ մի շարք միջազգային այլ ներդրողներ ևս ձեզ հրավիրեն այլ պետություններում ասուլիս իրականցնելու և Երևանին կամ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ: Կարծում ենք, որ այդ ասուլիսը չպետք է այնտեղ տեղի ունենա: Կոչով դիմում եմ «Սանիթեք»-ի սեփականատերերին՝ հրաժարվելու այդ մտքից, վերադառնալու Երևան և այստեղ պատասխանելու երևանցիների ու լրագրողների հարցերին»,- ասաց նա:
Դավիթ Խաժակյանը կոչ արեց «Սանիթեք»-ի ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից։
«Կարծում եմ, որ այս կոչը նաև մեր լրագրողական համայնքը կհղի «Սանիթեք»-ին, որովհետև խնդիրը լոկալ բնույթի է և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...