Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին». Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։
Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական եւ ընթացակարգային առումով պետք է ստուգվի նաեւ ԿԸՀ-ի կողմից։
Հետագա անելիքների մասին Բաբայանի գրասենյակում լռում են՝ չթաքցնելով, որ շատ բան կախված է վարչապետ Փաշինյանի՝ Արցախ կատարելիք այցից, ի վերջո, Բաբայանը դեռ մի տարի առաջ հայտարարել էր, որ իր քաղաքական ակտիվությունն Արցախում կախված է Փաշինյանի որոշումից, եւ այսօր նա ակնկալում է Փաշինյանի վերջնական դիրքորոշումն իր քաղաքական հեռանկարի առումով։
Սակայն հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Սա, ի դեպ, քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում գնահատվեց որպես ուղերձ Փաշինյանի կողմից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսե...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...