ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:
«Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք ցեղասպանություն բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»:
Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...