ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբ բլոգերը խորհուրդ է տալիս Հայաստանում ներդրումներ անել
Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook- ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների:
Բլոգերը նախևառաջ խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը:
«Հայաստանում ներդրումներ չկատարելու համար բազմաթիվ պատճառներ կան: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում: Բայց կա մի շատ հիմնավոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում անել այս երկրում: Եվ այդ պատճառը հենց իրենք են՝ հայերը, այդ երկրի մարդիկ»:
Իր հոլովակում նա նաև նշում է, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասի փոքրիկ երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի ոլորտներում:
Յասինի խոսքերով՝ Հայաստանում ներդրվող 1000 դոլարն անմիջապես կավելանա 10 անգամ:
Բլոգերը խորհուրդ է տալիս ներդրումներ անել նաև ԱՄՆ-ի Յուտա նահանգում, Սինգապուրում և Շրի Լանկայում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...
Անտառահատումների ծավալը Իջևանում. առաջին արբանյակային GIF պատկերը
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իջևանի անտառտնտ...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը. ուղեւորներին տարհանել են
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ա...