Անտառահատումների ծավալը Իջևանում. առաջին արբանյակային GIF պատկերը
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իջևանի անտառտնտեսության անտառներում կատարված անտառահատումներին՝ ներկայացնելով առաջին արբանյակային GIF պատկերը.
«Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան: GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են…..
Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է….», – գրում է Ղազարյանն ու հաջորդ պատկերը տեղադրում գրառմամբ.
Հարգելիներս տեղադրում եմ Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019թթ անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ ՛՛գույների՛՛ համադրմամբ: Այստեղ անտառը հիմանկանում մուգ կարմիր երանգով է: Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրյն կարող եք հատկորոշել ...