Նախագահ Բերդիմուհամեդովի անհետացման վերաբերյալ նոր վարկած կա
Թուրքմենական ընդդիմադիր «Թուրքմենստանի քրոնիկոն» պորտալը գրում է, որ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անհետացումը տեղեկատվական դաշտից ոչ թե իր մահվան, այլ իր մոր ծանր հիվանդության հետ է կապված:
Նշվում է, որ Թուրքմենստանի նախագահի մայրը՝ Օգուլաբաթ Բերդիմուհամեդովան, արդեն 10 օր Գերմանիայում է՝ բուժման: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Հենց տասն օր առաջ էլ Բերդիմուհամեդովն անհետացել է տեսադաշտից:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Բերդիմուհամեդովը մոտ 2 շաբաթ է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հուլիսի 15-ին պետական հեռուստաալիքները հայտնել էին, որ նա մեկնել է արձակուրդ, որը նվիրել է իր հերթական գիրքը գրելուն: Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ էլ գրել են, որ հուլիսի 12-ին նախագահական օդանավը վայրէջք է կատարել Գերմանիայում:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր Թուրքմենստանի նախագահի մահվան մասին: Ավելի ուշ Թուրքմենստանի նախագահի «մահվան» մասին հաղորդած քաղաքագետը՝ Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը, ներողություն է խնդրել ապատեղեկատվության տարածման համար:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...