Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան
Օրեր առաջ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Կրակոցը եղել է ոչ թիրախավորված: Մենք միջոցներ ենք ձեռնարկել, կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ խոսքն այն կապի մասի՞ն է, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, Տոնոյանը դրական պատասխան տվեց:
Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում կապը, նախարարը Տոնոյանը պատասխանեց. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք ոչ անմիջական, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա նորմալ և դրական գործընթաց է»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...