Քաղաքացին ոստիկանությանն է հանձնել մի ողջ զինանոց
Վերջին ամիսներին ոստիկանությունն ակտիվ պայքար է տանում բնակչության հետ, որպեսզի նրանք իրենց մոտ եղած ապօրինի զենքերն ու զինամթերքներն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքնակամ ներկայացողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե փորձաքննությամբ պարզվում է, որ նշված զենքերն ու զինամթրքներն այլ դեպքերով չեն օգտագործվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն և կամավոր Արմավիրի ոստիկաններին է ներկայացրել 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ և 5.45 մմ տրամաչափի 257 հատ փամփուշտ։ Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Խ-ն իրավապահներին հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է իր եղբորը, ով զոհվել է 1994 թվականի ապրիլի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...