30 տարի խնդիրը առկա է, դրա լուծումը շատ դժվար է լինելու, որովհետեւ այդ ոլորտում անօրինական մեծ փողեր են պտտվում. լրագրող Ոսկան Սարգսյան
«Իջեւանում այսօր Վարդավառ են տոնում, բոլորին՝ բարի վայելում։ Այս մասին իր ՖԲ էջւմ գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: Իջեւանից ահազանգում են, որ իրավապահները փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներին ջոկջոկում են, ովքեր իրենց տանիքի տակ են, նրանց սպիտակ են հանում, մյուսներին՝ սեւ; Իրավապահ 5 կառույցների ղեկավարներ աշխատողներ տարիներ շարունակ «կրիշա» են փայտի անօրինական բիզնեսով զբաղվողների համար, եւ նրանց պահում-փայփայում են։ Օրերս իրավապահ 2 կառույցների ներկայացուցիչնեռր այցելել են Հաղարծին գյուղի բնակչի տուն, որի բակում ապօրինի մեծ քանակի փայտ է թափված։ Տան տերն իրավապահներին ասել է՝ ախր ես ձեր ղեկավարին բնամթերքով մշտապես մուծվում եմ, ինչո՞ւ եք եկել; Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը գրել է, որ Իջեւանում փայտի ապօրինի բիզնես անողների անկարգությունների կազմակերպիչը ՀՀԿ նախկին պատգամավոր է։ Իրականում նման բան չկա, Նիկոլ Փաշինյանին երեւի ապատեղեկացրել են։Այդ խնդիրը նոր չի ծագել, շուրջ 30 տարի առկա է, դրա լուծումը շատ դժվար է լինելու, որովհետեւ այդ ոլորտում անօրինական մեծ փողեր են պտտվում», գրել է լրագրողը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...