Ինչ հիվանդություն է ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 14-ամյա երեխան
«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահացած 14-ամյա երեխան երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արագածոտնի մարզի Ճարճակիսի համայնքապետ Թալաբանի Սադեյանը:
«Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն, չի քայլել, փորձել են բուժել, սակայն ցավոք հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»,- լրատվականին ասել է համայնքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահվան դեպք է տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...