8-ամյա Արմենը փրկել է ջրանցքն ընկած իրենից մեծ երեխային. մանրամասներ. news.am
Արմավիրի մարզի Արգինա գյուղում 8-ամյա Արմենն օգնել է` ջրանցքն ընկած իրենից տարիքով մեծ երեխային, փրկել նրան խեղդվելուց: NEWS.am-ի հետ զրույցում 8-ամյա Արմենի մայրը` Ագապի Պետրոսյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, երբ երեխաները գնացել են «Մայր առու» կոչվող արագահոս ջրանցքը խաղալու:
«Թե ոնց է եղել խաղալիս երեխաներից մեկը, ով Արմենից մեծ է մի քանի տարով, մտել է գետը, մյուսն էլ ասել է, թե եթե չկարողանաս լողալ մենք քեզ կփրկենք, կհանենք առվից: Երեխան մտել է ջուրը, լողալ չի իմացել եւ սկսել է խեղդվել, Արմենը իրեն չի կորցրել, մի պարան է գտել, կապել է քարից ու գցել ջրանցքը, որ երեխան բռնի ու շատ բարձր հարայհրոց է գցել: Լավ է, որ գոնե մոտակա այգիներում աշխատողներ են եղել, եկել են հասել, երեխային փրկել են»,- լրատվականին պատմել է երեխայի մայրը:
Ագապին նշել է, որ ճիշտ է, երեխան ինքն անմիջապես չի հանել ջրանցքն ընկած երեխային, սակայն եթե այդ պահին ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է` դեպքը ողբերգական ավարտ ունենար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...