Ավինյանը կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 8-ին կհանդիպի Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ին հայտնեց գործարանի նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։ Նա ասաց, որ իրենք երեկ հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Մարզպետն իրենց հայտնել է այն մասին, որ կգա փոխվարչապետը, եւ կլինի աշխատողների հետ քննարկում. «Ենթադրում ենք, որ կլինի որեւէ պարզաբանում, եւ հստակ լուծումներ կառաջարկեն մեզ»։
NEWS.am-ը փորձեզ զրուցել նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ, սակայն աշխատակիցը հայտնեց, որ տնօրենը շուտով հանդես է գալու հայտարարությամբ։
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները երեկ վաղ առավոտից փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը եւ գործարանի ելքերն ու մուտքերը։ Գործարանի 200 աշխատակիցների ազատել են աշխատանքից, նրանք էլ պահանջում էին կառավարության անդամների հետ հանդիպում, որ կամ երկարաձգեն պայմանագրերը կամ այլընտրանք առաջարկեն իրենց։
Նմանատիպ հոդվածներ
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...