Ինչ փոփոխություններ կլինեն դեղերի շուկայում. ArmLur.am
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Ըստ այդ նախագծի` ՀՀ-ում գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության սահմանափակումը կվերանա: Բանն այն է, որ այլ գերատեսչությունների կողմից ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումները սահմանափակված են, քանի որ այս լիազորությունը տրված է միայն Առողջապահության նախարությանը, գրում է ArmLur.am-ը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ձեռք բերվող դեղերի պիտանիության ժամկետները գործող կարգով խիստ են սահմանված, սակայն ձեռք բերվող դեղերի մեծամասնությունը ՀՀ ներմուծվում են օտարերկրյա արտադրողներից, եւ պատվիրվող քանակները բավականին փոքր են: Սրա հետեւանքով օտարերկրյա արտադրողները հրաժարվում են դեղերի սահմանված պիտանիության ժամկետներով նոր արտադրություն ծավալել եւ դեղերի մատակարարումը իրականացնում են պահեստավորված կամ այլ երկների համար արտադրված քանակների հաշվին: Ավելին` գործող կարգը սահմանափակում է մի շարք օտարերկրյա արտադրողների մասնակցությունը` ելնելով արտադրվող քանակներից:
Ըստ մասնագետների`այս նախագծի ընդունմամբ կխթանվի ՀՀ-ում դեղերի պետական գրանցումը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում: Հետեւաբար պետական գնումներին մասնակցությանը զուգահեռ կմեծանա մրցակցությունը, եւ հնարավոր է, որ գերատեսչությունների կողմից գնվող դեղերի համար ներակայացվեն ավելի ցածր գին: Նշենք, որ դեղեր ձեռք են բերվում ոչ միայն առողջապահության, այլեւ Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարությունների, ՀՀ ոստիկանության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...