Կիև-Երևան չվերթի օդանավում ջրծաղիկով հիվանդ է հայտնաբերվել
Կիևից Երևան ժամանած PS-611 չվերթի օդանավում հունիսի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բարձր ջերմությամբ (38,20C) և ցանավորումով ուղևոր:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ուղևորը մեկուսացվել է, և վերջինիս մոտ սույն թվականի հունիսի 28-ին ախտորոշվել է ջրծաղիկ, կազմակերպվել է հետագա բուժումը և հսկողությունը: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հունիսի 28-ի Կիև-Երևան PS-611 չվերթի ուղևորներին` մինչև ջրծաղիկի առավելագույն գաղտնի շրջանը (21 oր) թուլություն, ջերմություն, ցանավորում ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել են օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...