Էջմիածնի քաղաքապետը՝ իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանն այսօր նստացույց է սկսել քաղաքի հրապարակում: Վերջինիս բողոքի ակցիայի պատճառը, ինչպես ինքն է ներկայացնում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի պահվածքն է՝ քաղաքի բնակիչների հանդեպ։ Մինչդեռ քաղաքապետը ArmLur. am-ի հետ զրույցում այլ պատկեր ներկայացրեց:
Մասնավորապես, Դիանա Գասպարյանի խոսքով` յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիների ընդունելության օր է, և ինքը, անկախ բնակիչների թվից, ընդունել է բոլորին։
Ինչ վերաբերում է նստացույց հայտարարած քաղաքացուն` Դիանա Գասպարյանը մանրամասնեց. «Բնակչին առաջրկվել է հանդիպել և հասկանալ, թե որն է խնդիրը։ Ինչքան ես եմ հիշում` այդ քաղաքացին, երբևէ ինչ-որ խնդրով չի դիմել քաղաքապետարան և ընդունելության չի մտել քաղաքապետի մոտ»:
Նմանատիպ հոդվածներ
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...