7-ամյա աղջիկն ընկել է Մարտունի գետն ու ջրահեղձ եղել. Shamshyan.com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում երեխան ընկել է գետը, և գետը քշել, տարել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին Մարտունու փրկարարները, քաղաքացիները դեպքի վայրից մոտ 2 կմ հեռու, Մարտունի գետում հայտնաբերել են երեխայի դին։
Ոստիկանները և քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան Գեղհովիտ գյուղի բնակիչ 7-ամյա Մ. Պ.-ն է։
Փաստի առթիվ քննիչ Ս․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...