Վիճաբանություն Թոթովենցի փողոցում
Հունիսի 25-ին, ժամը 14.37-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թոթովենցի փողոցում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, նշված փողոցում վիճաբանության ժամանակ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձեռքերով և ոտքերով հարվածել է 69-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են «Օպել Աստրա»-ի վարորդի ինքնությունը. 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և հաղորդում տվել, որ վիճաբանության ժամանակ 69-ամյա տղամարդու 35-ամյա որդին բանալիով հարվածել և վնասել է իր ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը և դիմապակին՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
35-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...