ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի նշան բողոքի տղամարդը բարձրացել է արագաչափի վրա
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա, գրում է Shantnews.am-ը: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:
Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 հազար դոլար վճարել:
Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարում էր` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկար ժամանակ համոզում էին նրան ներքև իջնել, սակայն տղամարդը հրաժարվում էր կատարել ոստիկանների պահանջը:
Լրատվամիջոցը նկատում է, որ ոստիկանները կարողացան տղամարդուն իջեցնել արագաչափի վրայից:
Նրան տեղափոխում են ոստիկանության բաժանմունք:
Տեսանյութը` AuroraNews.am-ին է ուղարկել մեր ընթերցողներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել Լաստիվերում
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են Լաստիվերում ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է զինծառայողների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փնթի ասֆալտապատում, ձյութով պատված անիվներ և կոշիկներ
Այսօր Ռադիո Ավրորայի խմբագրություն բազմաթիվ բողոքներ են ստացվել, նաև ուղարկվել տեսանյութ Երևանի տարբեր փողոցներում իրակա...
Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար պահանջե՞լ են, թե՞ ոչ. պարզաբանում
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել համացանցո...