ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փնթի ասֆալտապատում, ձյութով պատված անիվներ և կոշիկներ
Այսօր Ռադիո Ավրորայի խմբագրություն բազմաթիվ բողոքներ են ստացվել, նաև ուղարկվել տեսանյութ Երևանի տարբեր փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացումը ուրախացնում է մեր համաքաղաքացիներին, սակայն դրա հետ մեկտեղ բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար:
Բանն այն է, որ այդ աշխատանքները, մեզ դիմողների խոսքով, կատարվում են բավականին փնթի և չհամակարգված ձևով. ճանապարհներին փորվածքներ են արվում, հաջորդ փուլով լցվում է ձյութը, որից հետո պետք է իրականացվեն փոսալցման և ասֆալտապատման աշխատանքները, սակայն փորվածքները ձյութով պատելուց հետո ոչ միայն անմիջապես չի իրականացվում ասֆալտապատում, այլև փնթի աշխատանքի և մեքենաների հոսքի պատճառով ձյութը տարածվում է ամբողջ փողոցով, ինչից հետո կպչում է մեքենաների անիվներին և մարդկանց կոշիկներին:
Ինչևէ, խնդրի հետ կապված մենք կապ հաստատեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով համաձայնեց, որ նման պարագայում, բնականաբար, քաղաքացիներին անհարմարություններ պատճառվում են, և խոստացավ այս դժգոհությունները Շինբարեկարգման վարչության միջոցով հայտնել ասֆալտապատում իրականացնող ընկերություններին:
Տեսակադրերում երևում են Էրեբունի վարչական շրջանում իրականացված աշխատանքները, սակայն նույն պատկերին ականատես ենք լինում նաև քաղաքի այլ հատվածներում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում լուկաշինցիները փակել են ճանապարհը, կարկուտը ավելի քան 13 միլիոն դրամի վնաս է հասցրել
Նախօրեին տեղացած կարկուտը չի շրջանցել նաև Արմավիրի մարզը: Լուկաշին գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 13 րոպե...
Արջի քոթոթը՝ Հրազդանում․ կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
Օրերս Կոտայք մարզի Հրազդան քաղաքից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին է դիմել քաղաքացի՝ նշելով, թե գտել է արջի ք...