Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար պահանջե՞լ են, թե՞ ոչ. պարզաբանում
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված լուրերի առնչությամբ, թե իբրև Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար են պահանջել:
Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամողջությամբ.
«Համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ անձամբ տեսակապով կապ եմ հաստատել քաղաքացու՝ Արմեն Էդուարդի Հովակիմյանի (ծնված 06.09.1981թ.) հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իր հարցազրույցը անձամբ դիտելուց հետո զգացել է, որ սխալ է շարադրել միտքը և այնպիսի տպավորություն է, որ իրենից գումար են պահանջել Անձնագրային և վիզաների վարչությունից:
Արմեն Էդուրադի Հովակիմյանը դիմել է ԱՎՎ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Ծննդյան վկայականում և անձնագրում առկա անհատական տվյալներում եղել են հակասություններ (հայրանվան մասով՝ Էդուրդ-Էդիկ): Առաջարկվել է փաստաթղթերը համապատասխանեցնել իրար, որից հետո կընդունվի դիմումը: Դրանից հետո իր ծանոթներից մեկը ասել է միգուցե հնարավոր է գումարով հարցը կարգավորել: Արմեն Հովակիմյանը հավաստիացրեց, որ իրենից ԱՎՎ-ի և ոչ մի պետական կառույցի աշխատակից գումար չի պահանջել:
Հ.Գ.
Քանի որ խնդրին արդեն լիարժեք տեղյակ եմ և ՔԿԱԳ մարմնի հետ ունենք համագործակցության գերազանց փորձ, քաղաքացուն հրավիրել եմ ինձ մոտ բոլոր փաստաթղթերով (ծննդյան վկայական, ատեոստատ, ՌԴ անձնագիր, դիպլոմ): ՔԿԱԳ մարմնի հետ կքննարկենք ծննդյան վկայակնում ուղղում կատարելու հարցը, որից հետո հնարավոր կլինի ընդունել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Փաշինյանն ընտանիքի հետ հանգստացել Լաստիվերում
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են Լաստիվերում ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է զինծառայողների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկական հակատուբերկուլյոզային դիսպանսերում բուժվելու փոխարեն ընտանիքներով հանգստացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարի բուժհիմնարկների միջև կատարել է բյուջեի վերաբաշխում: Մայրաքաղաքի որո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի նշան բողոքի տղամարդը բարձրացել է արագաչափի վրա
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնո...